Խաղալիքի ընտրության հիմնական սկզբունքները

Տարիքին համապատասխանություն
Խաղալիքը պետք է լինի երեխայի տարիքին համապատասխան։

Մինչև 1 տարեկան՝ մեծ չափի, փափուկ, բաց գույնի խաղալիքներ (օրինակ՝ ռեզինե կենդանիներ, շրշուկներ)

1-3 տարեկան՝ շինարարական խաղեր, շարժուն խաղալիքներ, կենդանիների պատկերներով գիրք-խաղալիքներ

3-6 տարեկան՝ կոնստրուկտորներ, դոմինո, փազլներ, դերային խաղեր, դերային տիկնիկներ.

6-ից բարձր՝ ռազմավարական խաղեր, գիտահետազոտական և ստեղծագործական հավաքածուներ.