Կենտրոնացված տեղեկատվություն
Ցանցային համագործակցություն
Հասանելիություն ու հավասար հնարավորություն
Թափանցիկություն և գնահատում
Հարթակը կարող է դառնալ կապող օղակ տարբեր կրթական հաստատությունների, մանկավարժների, վերապատրաստման կենտրոնների, անհատ մասնագետների և ծնողների միջև։ Այս փոխգործակցությունը նպաստում է նոր ծրագրերի, համատեղ նախագծերի և փորձի փոխանակման իրականացմանը։
Ընդհանրական կրթական ինտերնետային հարթակի առկայությունն այսօր չափազանց կարևոր և ժամանակակից պահանջներից մեկն է։ Հարթակը միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծում․ նպաստում է կրթական համակարգի բարելավմանը, համագործակցության խորացմանը և տեղեկատվության հասանելիությանը։
Մեր հարթակը հնարավորություն է ընձեռնում համախմբել կրթական ոլորտում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր ասելիք ունեն։
Հատկապես մարզային կամ սահմանամերձ համայնքներում բնակվողները ունեն սահմանափակ ռեսուրսներ կրթություն ստանալու համար։Ինտերնետային հարթակը թույլ է տալիս բազմազան ծառայությունների առաջարկից գտնել ու օգտվել հարմար տարբերակից։
Կրթական կազմակերպությունների և մասնագետների գործունեությունը բաց ու հասանելի ենք դարձնում հանրությանը։
Մանկավարժները, դասընթացավարները և կրթության ոլորտում ներգրավված անձինք հնարավորություն կունենան տեղեկանալ նոր զարգացումներից առանց աշխարհագրական սահմանափակումների։
Հարթակը ծառայելու է որպես տեղեկատվական պահոց՝ հագեցած լինելով տարաբնույթ բիզնես էջերի տեղեկատվությամբ։
Ընդհանրական կրթական ինտերնետային հարթակի առկայությունը ոչ միայն հարմարություն է, այլև անհրաժեշտություն՝ կրթության որակը բարձրացնելու, արդյունավետությունը մեծացնելու և բոլորին հասանելի կրթական միջավայր ստեղծելու համար։
Այն կարող է վերածվել հզոր գործիքի՝ կրթական համակարգը ժամանակին համընթաց դարձնելու և շարունակական զարգացման ապահովման համար։