Հաջողակ կարիերայի բանաձևը

Միջոցառման մոդերատորը Anna Salome նորաձևության մարքեթինգային գործակալության հիմնադիր Աննա Սալոմեն էր, ով քննարկումը ղեկավարեց մասնագիտական խորությամբ ու արդյունավետությամբ։ Հրավիրված բանախոսները՝ Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար Էլինա Ստեփանյանը, «Ջինջ» բրենդինգային ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Բաբաջանյանը, ReArmenia բարեգործական հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը և ինֆլյուենսեր, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը ներկայացրին իրենց դիտարկումները նեթվորքինգի, թվային միջավայրում անհատական բրենդավորման և մասնագիտական զարգացման մասին։