Koreez.am և Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / Fizmat / olymp.am -ը
պաշտոնապես հայտարարում են համադպրոցական ամենամեծ մաթեմատիկական արշավի մեկնարկը՝ նպատակ ունենալով մաթեմատիկան ճանաչել որպես Հայաստանի առաջընթացի կարևորագույն հենասյուն և տեխնոլոգիական զարգացման առանցք։
\ Մասնակցել կարող են ՀՀ բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները՝ անկախ նրանց գիտելիքների մակարդակից։ Մաթեմատիկան բաց է բոլորի համար՝ և՛ սկսնակների, և՛ գերազանցիկների։
\ Միացե՛ք այս կրթական շարժմանը, որտեղ մաթեմատիկան դառնում է ապագայի բանալին։ Մենք միասին կերտելու ենք նոր սերունդ՝ զինված վերլուծական և տրամաբանական մտածողությամբ, որը անհրաժեշտ է ապագա առաջնորդների համար։
\ Գրանցվելու համար այցելեք https://www.koreez.am/math/
\ Այս տարի արշավը բացառիկ կլինի՝ շնորհիվ Telcell-ի բարձր հովանավորության։ Թվային դարաշրջանում մաթեմատիկան դառնում է հաջողության գաղտնի ծածկագիրը՝ բացելով անսահման հնարավորություններ մեր երկրի աշակերտների համար։
\ Մրցույթը համատեղ կազմակերպում են
\ «Կորիզ կրթական ծրագիրը», որը ստեղծել է Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը
\ ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / Fizmat / olymp.am, որն աշխարհում ամենահեղինակավոր անգլիական World's Best School Prizes մրցույթի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը
\ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Telcell-ը, որը մրցույթի գլխավոր հովանավորն է և աջակցում է կրթական ու տեխնոլոգիական զարգացման համատեղ առաջխաղացմանը