Ավելի քան 30 տարի մութ և լքված լինելուց հետո Կապանի երկաթուղային կայարանի շենքը վերածնվում է որպես լուսավոր Թումո կենտրոն💡
TUMO Center for Creative Technologies
Պահպանելով շենքի պատմական դիմագիծը՝ Թումոն ստեղծել է գերժամանակակից նորարարական տարածք, որը կրթական հարթակով կապահովի պատանիներին, ինչպես նաև կունենա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ձեռներեցությունը խթանելու համար անհրաժեշտ պայմաններ։
Թումո Կապանը պաշտոնապես կբացվի մարտի 2-ին` ժամը 16:00-ին:
Նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարան/Kapan municipality-ի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։
Արխիվային լուսանկարը` HinYerevan.com կայքից, վերբեռնել է Լիլիթ Ղամբարյանը
Լուսանկարը` Անուշ Աբգարյանի