Երբեմն հասարակությունը դիտարկում է դրանք որպես առանձին, իրարից անկախ դպրոցներ, բայց դա այդպես չէ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1989 թվականին հիմնադրել է Հայաստանի կառավարությունը՝
Աշոտ Բլեյանի և ընկերների առաջարկած հեղինակային ծրագրով: Բլեյան դպրոցը հեղինակային մանկավարժությունն է, որ իրականացվում է կրթահամալիրում, որով կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ Այսպիսով՝ կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզները, միջին, ավագ դպրոցները, քոլեջը, ուսումնական կենտրոնները միասին, և դրանցից յուրաքանչյուրը բլեյան դպրոց են։ Հեղինակային կրթական ծրագրով ուսուցումը կազմակերպվում է թվային գործիքներով, ուսումնական բլոգներով, նախագծերով, հայրենագիտական ճամփորդություններով, բնապահպանական-արշավախմբային ճամբարներով, սովորողների և դասավանդողների նախասիրությունների զարգացման ակումբներով, ուսումնական օրացույցով: