Հիմնադրամի ստեղծման նպատակն է`
- նպաստել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների աշխատանքներին,
- աջակցել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցին:
Հիմնադրամի գործունեության ուղղություններն են`
- օժտված երեխաների բացահայտում և նրանց հետ համակարգված աշխատանքի կազմակերպման աջակցում,
- տարբեր տիպի օլիմպիադաներին երեխաների մասնակցության աջակցում,
- աջակցել դպրոցի առաջընթացն ապահովող նորարարական ծրագրերի իրականացմանը,
- գիտաժողովների, դասախոսությունների կազմակերպում,
- առարկայական օլիմպիադաներին վերաբերող գրականության հրատարակում,
- օլիմպիական խմբակերի ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում: