Մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակության: *Դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակումը: *Դպրոցականների ֆիզիկական կարողությունների մոնիտորինգի անցկացումը: *Խթանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներ: *Նպաստել ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացմանը, ֆիզիկական հմտությունների օբյեկտիվ գնահատմանը: *Ֆիզիկական կուլտուրան և մանկական սպորտն ի սպաս դնել մատաղ սերնդի համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը: *Դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, դաստիարակել երիտասարդություն՝ պատրաստ հայրենիքի պաշտպանությանը: *Կայուն հիմքերի վրա դնել արտադպրոցական ու արտադասարանական աշխատանքները: 2011 թ. Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան դարձել է Միջազգային դպրոցական ֆեդերացիայի լիիրավ անդամ: Ֆեդերացիան օժանդակում է հանրակրթական ուսումնական հաստատություններում և, հատկապես, դպրոցներում ձևավորելու ըստ մարզաձևերի հավաքական թիմեր: Ձևավորված թիմերը իրավունք են ստանում մասնակցելու հանրապետական դպրոցական մրցումներին և առաջնություններին: Ֆեդերացիան զանազան միջոցառումների միջոցով պատանի մարզիկներին ընդգրկում է օլիմպիական շարժման մեջ և նրանց նախապատրաստում խոշոր միջազգային մեկնարկներին: Գրեթե բոլոր խաղային մարզաձևերից հանրապետական առաջնության մրցումների հաղթողները նվաճում են ուղեգրեր` մասնակցելու Միջազգային դպրոցական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող դպրոցականների աշխարհի առաջնություններին: Հայաստանի դպրոցականներն արդեն իսկ մասնակցել են միջազգային գիմնազիադային, որը կազմակերպվում է 3 տարին մեկ անգամ: Գիմնազիադայի հիմնական մարզաձևերն են՝ լողը, ատլետիկան և գիմնաստիկան: 2012-2014 թթ Հայաստանի դպրոցականները մասնակցություն են ունեցել ատլետիկա, ֆուտ-զալ, վոլեյբոլ, սեղանի թենիս, հանդբոլ մարզաձևերից աշխարհի առաջնություններին: Մեր դպրոցականների մասնակցությունը նշված մարզաձևերից կարելի է համարել հաջողված: Յուրաքանչյուր տարի 1-6-րդ դասարանի աշակերտների համար ֆեդերացիան կազմակերպում է տարաբնույթ հետաքրքիր սպորտային մասսայական միջոցառումներ: Ամեն տարի կազմակերպվում է «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումներ, որին մասնակցում են շուրջ 150.000 դպրոցականներ: Իսկ 7-9-րդ դասարանցիների համար կազմակերպվում են «Հուսո մեկնարկներ», «Ուրախ մեկնարկներ», «Նավասարդյան խաղերը» և այլ զվարճալի միջոցառումներ: Ավագ դպրոցների համար արդեն ավանդական են դարձել անկախության տարեդարձին նվիրված «Դպրոցականների հանրապետական մարզական խաղերը»: Ֆեդերացիան իր ուրույն գործունեությունն է ծավալում օլիմպիական մարզաձևերի զարգացման գործում: Այսպես. արդեն իսկ 2012 թ. հանրապետությունում ֆեդերացիան կազմակերպեց և անց կացրեց լողափնյա վոլեյբոլի հանրապետական առաջնություն: Ուսումնասիրելով լողափնյա մարզաձևերի յուրահատկություններն ու մատչելիությունը, ֆեդերացիան հանրապետության դպրոցականների համար մշակեց նոր մարզաձևերի ծրագրեր ու կանոնակարգեր և առաջին անգամ Սևան քաղաքում անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ՀՀ դպրոցականների «Լողափնյա վոլեյբոլի», «Լողափնյա ֆուտբոլի», «Լողափնյա հանդբոլի» հանրապետական առաջնություններ: Ֆեդերացիան իր ներկայացուցիչներն ունի գրեթե բոլոր մարզերում, իսկ Գավառում՝ մասնաճյուղ, բայց արդեն իսկ այս տարվանից նախատեսում է մասնաճյուղեր ունենալ հանրապետության բոլոր մարզերում: